Միքայել Մելքումյան. «Տնտեսական բարեփոխումները Սահմանադրության հետ որևէ կապ չունեն»
Այսօրվա ասուլիսին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, խոսելով Հայաստանի տնտեսությունից և զարգացման տեմպերից, ասել է, որ զավեշտով է ընդունում այն միտքը, թե, իբր, երկրի տնտեսության զարգացմանը Սահմանադրությունն է խանգարում. «Այսօրվա Սահմանադրությունը, երեկվա Սահմանադրությունը, մյուս օրվա Սահմանադրությունը... ոչ թե դրանցով, այլ կոնկրետ օրենքները հարգելով է, որ իրականացվում են բարեփոխումները։ Որևէ երկրի ղեկավարություն հակված չի, որ իր երկրում գործերը վատ գնան, բայց պետք է կարողանալ իրականացնել այդ բարեփոխումները։ Բարեփոխումները Սահմանադրության հետ որևէ կապ չունեն», – փաստել է բանախոսը՝ հավելելով, որ Սահմանադրությունն էլ, գործող օրենսդրությունն էլ թույլ են տալիս, որպեսզի երկրում հարցեր լուծվեն։
«Հարցեր լուծելու մեխանիզմները կան, կա հարցերի խումբ, որոնք ֆինանսական միջոցներ չեն պահանջում. կարելի է մի քանի ամսում բարելավել խնդիրը։ Եվ հարցեր կան, որոնք պահանջում են մեկ–երկու տարի միջնաժամկետ, որպեսզի ֆինանսական ռեսուրսներ գան։ Հայաստանի այսօրվա խնդիրը Սահմանադրությունը չէ, ներդրումներ բերելն է Հայաստան», – ասել է տնտեսագետը։
Մելքումյանի խոսքերով՝ արտահանման ծավալներն էլ գոհացուցիչ չեն, և տարիուկես է, ինչ մնացել են միլիարդ ու կեսի սահմանններում։
Ինչ վերաբերում է հարցին, թե «քառյակի» 12 կետերը որքանով են կատարվել իշխանությունների կողմից, բանախոսը նշել է. «Իմ գնահատականով՝ այդ 12 կետերից շատ քիչ բան է արված, նույնիսկ այն ոլորտներում, որտեղ մենք կարող էինք առանց շտապելու, օրինակ, «Որոտանի» հանձնաժողով, «Նաիրիտի» հանձնաժողով ստեղծելու, հարկային օրոշակի օրենքներ... այդ առումով էլ դեռևս բավարար գործունեություն ես չեմ տեսնում, որ կատարված է»։
Անդրադառնալով երկրում փոքր և միջին բիզնեսի վիճակին՝ Միքայել Մելքումյանը նշել է, որ շրջանառության հարկը առևտրի ոլորտում իջեցվել է 1%-ի 3.5%-ից, բայց այդ մեկ տոկոսի հետ մեկտեղ՝ դրվել է փաստաթղթավորման պարտադիր պահանջ. «Դա նշանակում է՝ երբ ապրանք ես գնում, որպեսզի վերավաճառես, անպայման այդ փաստաթուղթը պետք է լինի... և սա թույլ է տալիս, որ օրը մի քանի անգամ հարկային ծառայության աշխատակիցները մտնեն «փոքրի» մոտ և ստուգումներ իրականացնեն»։ Ըստ պատգամավորի՝ դա լավ պրակտիկա չի, քանզի նախադեպ է ստեղծվում, որ անընդհատ հարկայինի այցելություն լինի փոքր բիզնես, որն այնքան էլ անհրաժեշտ չի։
Մելքումյանը կարևորել է փոքր և միջին բիզնեսին մատչելի վարկային ռեսուրսներով ապահովելը՝ շեշտելով. «Մարդկանց եկամուտները պետք է գերազանցեն գնաճին»։

7or.am