Աշխարհ

23.09.2014 10:42


Շրջանառության մեջ է դրվում նոր 10 եվրո թղթադրամը

Շրջանառության մեջ է դրվում նոր 10 եվրո թղթադրամը

Եվրոպայի կենտրոնական բանկը սեպտեմբերի 23–ին շրջանառության մեջ է դնում 10 եվրո արժողությամբ նոր թղթադրամներ։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ նոր թղթադրամն ունի նույն գունային գամման, ինչ 2002–ին թողարկված եվրոն։

Նոր 10 եվրոյի պաշտպանական տարրերը թարմացված են, իսկ թվերը փոխում են գույնը՝ զմրուխտից դառնալով կապույտ։

Հին թղթադրամները կշարունակեն մնալ շրջանառության մեջ. դրանք գործածությունից դուրս կգան աստիճանաբար։

Առաջիկա շաբաթներին կթողարկվի 4,3 մլրդ նոր 10 եվրո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը