Լրահոս

23.09.2014 10:44


ԱՄՆ–ը մարդասիրական օգնություն կտրամադրի Գազայի հատվածի պաղեստինցիներին

ԱՄՆ–ը մարդասիրական օգնություն կտրամադրի Գազայի հատվածի պաղեստինցիներին

Միացյալ Նահանգները մարդասիրական օգնություն կտրամադրի պաղեստինցիներին Գազայի հատվածում 71 մլն դոլարի չափով։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունում՝ տարածված երկուշաբթի։ Այնտեղ նշվում է, որ ներկայումս 58 հազար մարդ թաքնվում է ՄԱԿ–ի կողմից տրամադրված թաքստոցներում։ Այդ միջոցները կուղղվեն պաղեստինցիներին ջրով, վրաններով, պարենով և դեղորայքով ապահովելուն։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում պաղեստինյան ժողովրդին օգնելու գաղափարին», – նշվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում։

Հուլիսի վերջին Ջոն Քերին հայտարարել էր Գազայի հատվածին 47 մլն դոլար օգնություն տրամադրելու մասին. այդպիսով, ընդհանուր գումարն՝ ուղղված պաղեստինցիներին, կազմելու է 118 մլն դոլար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը