Լրահոս

23.09.2014 10:36


Օբաման Իրաքի նոր վարչապետի հետ կքննարկի «Իսլամական պետության» դեմ պայքարը

Օբաման Իրաքի նոր վարչապետի հետ կքննարկի «Իսլամական պետության» դեմ պայքարը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս շաբաթ առաջին անգամ կհանդիպի Իրաքի նոր վարչապետ Հայդար ալ–Աբադինի հետ, որն այդ պաշտոնն է զբաղեցնում մեկ ամսից ավելի։

Ինչպես երեկ հայտնել է ԱՄՆ–ի Ազգային անվտանգության խորհրդի Սպիտակ տան ներկայացուցիչ Քեյթլի Հեյդենը, հանդիպումը կկայանա չորեքշաբթի Նյու Յորքում, որտեղ ամերիկյան վարչակազմի ղեկավարը կմասնակցի ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Օբաման նախատեսում է օգտագործել իր ներկայությունն ասամբլեայում՝ ստանալու մյուս երկրների աջակցությունն Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Հեյդենը նաև հաղորդել է, որ ԱՄՆ նախագահն այս շաբաթ Նյու Յորքում մտադիր է հանդիպել Եգիպտոսի և Եթովպիայի առաջնորդների հետ։ Վաշինգտոն վերադառնալուն պես Սպիտակ տանը հոկտեմբերի 1-ին նախատեսված է հանդիպում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը