Լրահոս

23.09.2014 10:02


«ԱԿՏԻՎԻՍՏ» երիտասարդական ՀԿ–ի առաջին ֆլեշ մոբը

«ԱԿՏԻՎԻՍՏ» երիտասարդական ՀԿ–ի առաջին ֆլեշ մոբը

«ԱԿՏԻՎԻՍՏ» Երիտասարդական Հասարակական Կազմակերպությունը Հայաստանի Անկախության 23-րդ տարելիցին նվիրված կազմակերպեց իր առաջին Ֆլեշ Մոբը «Անկախության մեջ փնտրում ենք Անկախություն» խորագրով. մեկնարկը տրվեց Հանրապետության Հրապարակում, որից հետո հայրենասիրական երգեր երգելով՝ մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատության Հրապարակ, որտեղ բոլորը միասնական ուժով շուրջպար բռնեցին, այնուհետև մասնակիցները ուղևորվեցին դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Անկախությունը կերտած մեր անմահ հերոսներին: Ֆլեշ մոբի նպատակն էր բոլոր երիտասարդներով միասնական ուժով Հայաստանի քաղաքացիների մեջ սերմանել, որ բոլորս պետք է հասկանանք մեր անկախության նշանակությունը, պայքարենք մեր անկախության համար և պինդ պահենք այն՝ թույլ չտալով ոչ ոքի մեր անկախությունը, մեր իրավունքները, մեր երազանքները խլեն մեզնից: Երիտասարդության մեջ պետք է արթնացնել այն գաղափարը, որ Հայաստանը ազատ և անկախ պետություն է, և որ անկախությունը ձեռք է բերվել արյան գնով, որը պետք է պահել ու պահպանել երիտասարդ սերնդի ուժով: Չնայած նրան, որ այսօր Հայաստանը համարվում է ազատ, անկախ պետություն, հասարակության մեջ դեռևս իշխում են այնպիսի կարծրատիպեր, որոնցից ազատության ու անկախության ձգտող երիտասարդները, երբեմն փախչել ցանկանալով, նույնպես լքում են երկիրը՝ փորձելով իրենց հետաքրքրությունները բավարարել այլ երկրներում: Օր-օրի այս կազմակերպության շարքերը համալրվում է նոր երիտասարդներով, ովքեր պատրաստ են մեր երկրում պայքարելու իրենց իրավունքների համար: Մենք պետք է մեզ զգանք ազատ և անկախ հայրենիքի լիիրավ տեր:

Անի Ալեքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը