Լրահոս

22.09.2014 21:34


ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Սոցիալիստական խմբակցության անդամ Ֆիլիպ Կալտենբախին:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես` միջխորհրդարանական համագործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում զարգացման համագործակցության հեռանկարներին:

Սենատոր Կալտենբախի խնդրանքով նախարարի տեղակալ Նազարյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Այս խորագրի վերջին նյութերը