ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՆՏԱԺԻՆ ՊԵՏՔ Է ԿՈՇՏ ՁԵՎՈՎ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ որ հրապարակավ արտահայտվել եմ, նաև առիթ ունեցել նշելու, թե այդ անհրաժեշտությունն ինչով է պայմանավորված, երբ կարելի է դա անել, քաղաքական ինչ իրավիճակում և ինչ նպատակ հետապնդելու դեպքում: Այնպես որ լուրջ չեմ համարում այն մեղադրանքը, որ եթե ասվում է հիմա չէ այդ փոփոխության պահը, դրան պարզունակ կերպով հակադաձեն, թե դրանով բարեփոխումներին դեմ ենք արտահայտվում:
Իշխանությունները մեզ ասում են, որ ցանկանում են սահմանադրությունը փոխել, քանի որ երկրում տիրող բոլոր արատավոր երևույթների մեղավորն այս «վատ» սահմանադրությունն է, ու քանի դեռ դա տեղի չի ունեցել՝ ոչ մի առաջընթաց էլ չենք ունենալու: Կտրականապես դեմ եմ նման մոտեցմանը: Ըստ էության մեզ ասվում է. համաձայնվեք փոխենք սահմանադրությունը, այլապես գործող սահմանադրությամբ էլ կվերարտադրվենք ու կշարունակենք վատ կառավարել, իսկ դրա ողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին: Իսկ եթե համաձայնվենք փոխել սահմանադրությունը, չեն թաքցնում, որ այդկերպ դարձյալ մտադիր են վերարտադրվել, պարզապես խոստանում են ավելի լավ կառավարել:
Թողնենք, որ իրենց ոչ մի խոստմանը հավատալ չի կարելի, ու դրանում այս տարիների ընթացքում մի անգամ չէ, որ համոզվել ենք, ուղղակի փաստենք, որ իշխանությունների նման վարքագիծը պարզ շանտաժ է մեր հասարակաւթյան հանդեպ:
Զավեշտն այն է, որ նրանք, ովքեր այժմ խորհրդարանական կառավարման համակարգի գովքն են անում, նախորդ անգամ էլ՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ հենց նույն գործիչներն ու քաղաքական ուժերն էին նմանատիպ շանտաժով հանդես գալիս, որ եթե կիսանախագահական կառավարման համակարգը չկանոնակարգենք այնպես, որպեսզի ՀՀ նախագահը սահմանադրորեն դառնա պետության գլուխը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ապա ոչ մի առաջընթաց էլ չենք ունենա:
Այն ժամանակ էլ ստիպված էինք փաստարկված հակադարձել նման դեստրուկտիվ գործելաոճին, ինչից ներկայացնեմ ընդամենը մի կարճ հատված:
. . .
«Նրանք, ովքեր գտնում են, թե քանի դեռ չեն բարելավվել Սահմանադրության մի շարք դրույթներ, չի կարելի իշխանություններից բարեփոխված աշխատաոճ ու մտածելակերպ պահանջել, նման դատողության հետ սկզբունքորեն համաձայն չեմ: Սուրբ ինկվիզիցիան, երբ Աստվածաշնչից մեջբերումներ անելով` մարդկանց` որպես հերետիկոսի, մահվան էր դատապարտում, չվերացավ Աստվածաշունչը բարեփոխելու միջոցով, այլ փոխվեցին հասարակական հարաբերությունները, արդյունքում` իշխանության մտածելակերպն ու կառավարման մեթոդները»:
ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, «Հայկական ժամանակ», 01.10.2005
. . .
Այսօր գործող նախագահը, որը համաձայն սահմանադրության՝ ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, չարաշահելով իր լիազորությունները ողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում ու հիմա մեզ առաջարկում է իրեն տալ այնպիսի լիազորոթյուններ, որպեսզի կարողանա զբաղեցնելով մեկ այլ պաշտոն դարձյալ ողջ իշխանությունը կենտրոնացնի իր ձեռքում:
Այն պաշտոնյան, առավելևս այդ տրամարաչափի, որը պատշաճ կերպով չի կատարում սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, առավելևս՝ չարաշահում դրանք, պետք է խոսել նրա հրաժարականի մասին, այլ ոչ թե սուսուփուս կատարել Սերժ Սարգսյանի պահանջը ու նրա վերարտադրության հարցը լուծել:
Այո՛, հոկտեմբերի 10-ի հանրահավաքում 12 կետերն ամփոփելուց զատ կոշտ պահանջ պետք է ներկայացվի Սերժ Սարգսյանին, որ եթե հոկտեմբերի 15-ին, երբ իրեն են ներկայացնելու նոր սահմանադրության հայեցակարգը, նա չի հրաժարվելու փոփոխությունների մտքից, ապա հարկավոր է անցնել շուրջօրյա հանրահավաքային ռեժիմի ու ասել, որ մեր ժողովուրդը օրինախախտ շանտաժիստների դուդուկի տակ պարել չի պատրաստվում, ու որքան շատ մարդ դա գիտակցի ու գա Ազատության հրապարակ, այնքան արագ կլուծվի համընդհանուր փոփոխությունների հարցը:
Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203003013098795