Լրահոս

22.09.2014 17:56


Հանուն հանրաճանաչության՝ ամերիկուհին դարձել է երեքկրծքանի (տեսանյութ)

Հանուն հանրաճանաչության՝ ամերիկուհին դարձել է երեքկրծքանի (տեսանյութ)

Ֆլորիդա նահանգի բնակչուհի Ժասմին Թրիդևիլը դիմել է վիրահատության համացանցում հանրահայտ դառնալու նպատակով։ Նա ձեռք է բերել 3–րդ կուրծքը, որի համար բժիշկներն օգտագործել են Ժասմինի որովայնի մաշկը։ Պլաստիկ վիրահատությունն արժեցել է 7 հազար դոլար։

Ժասմինը չի թաքցնում, որ վիրահատության է ենթարկվել հանրաճանաչ դառնալու համար. նա համացանցում ակտիվորեն տարածում է իր կրծքի լուսանկարներն ու տեսանյութերը։ Նման կերպարանափոխության ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «Հիշել ամեն ինչ» ֆիլմը՝ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ։ Հենց այնտեղ է Ժասմինը տեսել երեքկրծքանի հերոսուհուն, որը ֆիլմում ընդամենը մի քանի րոպե է հայտնվում։

Ժասմինը պատմել է, որ դժվար է վիրաբույժի գտել. դիմել է մոտ 50–60 մասնագետի, սակայն նրանք հրաժարվել են վիրահատությունից՝ 3–րդ կուրծքը համարելով գռեհիկ։

Անձամբ աղջիկը երբեք անհարմարություն չի զգացել. միակ դեպքը երրորդ պտուկին դաջվածք անելու ժամանակ է եղել։

Իսկ Ժասմինի ծնողներն իրենց դստեր նոր արտաքինը շատ ցավոտ են ընդունել՝ դադարեցնելով նրա հետ շփումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը