Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Հեքեթոն՝ նվիրված համակարգչային և բջջային խաղերի նախագծմանը
Հոկտեմբերի 3-5-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Հեքեթոն նվիրված համակարգչային և բջջային խաղերի նախագծմանը:
Բոլորը, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են երաժշտական լուծում տալ խաղերի համար կարող են միանան:
Նպատակը՝ նախագծել 2D խաղ, թիմով կամ անհատական: Խաղերի կարող են նախագծվել պարզ եղանակներով: Օրինակ ՝ Flappy Bird, Timberman խաղերի նման:
Դիմող անհատներից կձևավորվեն թիմեր: Կարող են դիմել նաև ձևավորված թիմեր: Հեքեթոնի ամբողջ ընթացքին ներկա կլինեն խաղային ոլորտի տարբեր մասնագետներ, ովքեր խաղերին առնչվող խորհրդատվություն կտան թիմերին:
Ստորև ներկայացված թեմաներից մեկը կընտրվի որպես հեքեթոնի Թեմա՝
Space Invaders - ամեն ինչ կապված տարածության հետ՝ մոլորակներ, տիեզերք, այլմոլորակայիններ, տիեզերական մարտեր
Retro- հիշելով դասականը՝ ռետրո խաղեր, pixel art
Mindblow- տպավորի, ապշեցրու խաղացողին ստեղծելով մի բան, որը դուրս է ստանդարտներից
Overgrowth- այն ամենը ինչն աճում է, բազմանում է
Kombat- մարտական խաղեր, հաղթանակ!
Գրանցումը բաց է մինչև հոկտեմբերի 1-ը`http://bit.ly/1uXBq1r: Հոկտեմբերի 2-ին կկազմակերպվի կողմնորոշիչ հանդիպում, որտեղ մասնակիցները կծանոթանան Հեքեթոնի պայմաններին, և անհատ դիմորդներից կձավորվեն թիմեր:
Հեքեթոնը կանցկացվի հոկտեմբերի 3-5-ը ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակներում (Երևան Էքսպո կենտրոն` Հ. Հակոբյան 3 փող.):
Հոկտեմբերի 5-ին ժամը 12:00—ից հետո այցելուները հնարավորություն կունենան խաղալու և ընտրելու լավագույններին: Լավագույններին սպասվում են մրցանակներ՝ համակարգիչներ, թաբլեթներ, սմարթֆոններ: Լավագույն խաղը, որը կբավարարի «Բաց Խաղ» առաջնության պայմաններին, կմրցի նաև առաջնության գլխավոր մրցանակի համար՝ կներկայանա Casual Connect Բելգրադ համաժողովին և դրան կից անցկացվող IndiePrize մրցույթ-ցուցադրությանը:
Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Հեքեթոն՝ նվիրված համակարգչային և բջջային խաղերի նախագծմանը
Հոկտեմբերի 3-5-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Հեքեթոն նվիրված համակարգչային և բջջային խաղերի նախագծմանը:
Բոլորը, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են երաժշտական լուծում տալ խաղերի համար կարող են միանան:
Նպատակը՝ նախագծել 2D խաղ, թիմով կամ անհատական: Խաղերի կարող են նախագծվել պարզ եղանակներով: Օրինակ ՝ Flappy Bird, Timberman խաղերի նման:
Դիմող անհատներից կձևավորվեն թիմեր: Կարող են դիմել նաև ձևավորված թիմեր: Հեքեթոնի ամբողջ ընթացքին ներկա կլինեն խաղային ոլորտի տարբեր մասնագետներ, ովքեր խաղերին առնչվող խորհրդատվություն կտան թիմերին:
Ստորև ներկայացված թեմաներից մեկը կընտրվի որպես հեքեթոնի Թեմա՝
Գրանցումը բաց է մինչև հոկտեմբերի 1-ը` http://bit.ly/1uXBq1r: Հոկտեմբերի 2-ին կկազմակերպվի կողմնորոշիչ հանդիպում, որտեղ մասնակիցները կծանոթանան Հեքեթոնի պայմաններին, և անհատ դիմորդներից կձավորվեն թիմեր: