Լրահոս

22.09.2014 15:15


Աֆղանստանի նախագահը խոստացել է կանանց մի քանի բարձր պաշտոն տալ

Աֆղանստանի նախագահը խոստացել է կանանց մի քանի բարձր պաշտոն տալ

Աֆղանստանի ընտրված նախագահ Աշրաֆ Հանի Ահմաձայը խոստացել է կանանց մի քանի բարձր պաշտոն տալ, մասնավորապես՝ ներգրավել Գերագույն դատարանի կազմ։

«Կանայք պետք է ներկայացված լինեն կառավարությունում, էկոնոմիկայի և կրթության ոլորտներում», – մեջբերում է նախագահի խոսքերը տեղական ԶԼՄ–ն։ Նա ընդգծել է, որ երկրի հիմնական խնդիրներն են աղքատությունը, անգրագիտությունը և անվտանգության բացակայությունը, ոչ թե սոցիալական անհավասարությունը։ Երկրի նախագահի թեկնածուները համաձայնության են եկել իշխանական լիազորությունների տարանջատման հարցում, համաձայն որի՝ Ահմաձայը զբաղեցրել է երկրի ղեկավարի պաշտոնը, իսկ ԱԳ նակին նախարար Աբդուլլա Աբդուլլայը ստացել է երկրի վարչապետի պաշտոնը, որը մինչ այդ չկար։ Այդպիսով երկրում վերջ է դրվել հունիսից առկա քաղաքական ճգնաժամին։

Նոր նախագահի երդմնակալությունը հնարավոր է՝ տեղի ունենա սեպտեմբերի 29-ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը

Այս խորագրի վերջին նյութերը