Տնտեսական

22.09.2014 13:50


Կայացվել է 1.08 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում

Կայացվել է 1.08 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 16-19.09.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.08 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 462.78 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երեք գործի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 51.0 հազ.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ծառահատման փաստով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և <Սևան ԱՊ> ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության նորմերի պահպանման ուղղությամբ կատարված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 200.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս (ջրերի աղտոտում):

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված մեկ և բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման չորս դեպքի գործերի քննության արդյունքում հինգ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 500.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում: Հաշվարկվել է 39.28 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման գործի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 7.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև հինգ խեցգետնաորսիչ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.16 մլն.դր. գումար:

Այս խորագրի վերջին նյութերը