Լրահոս

22.09.2014 18:10


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 32-ը, խարդախության 18 դեպքից՝ 16-ը: Յուրացման՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, ավազակային հարձակման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության՝ 2, գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը