Լրահոս

22.09.2014 12:51


Կասպիական գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Աստրախանում

Կասպիական գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Աստրախանում

Կասպիական գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Աստրախանում, որին կմասնակցեն Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Իրանի և Թուրքմենստանի նախագահները։ Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահի վարչակազմում նշել են, որ գագաթաժողովին «կքննարկվեն Կասպիական ծովի մերձափնյա երկրների առանցքային հարցերը, որոշումների կատարման ընթացքը՝ ընդունված 2010 թվականին Բաքվի գագաթաժողովում, ինչպես նաև կնշվեն տարածաշրջանի պետությունների համագործակցության առաջնահերթություններն ապագայում»։ Նախատեսվում է բազմակողմանի փաստաթղթեր ստորագրել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը