Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի եզրափակիչը՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում
Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա 2014 թ. Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Բանանցի» և գավաթակիր «Փյունիկի» միջև: Մինչ այս թիմերը Սուպերգավաթի խաղարկությունում հանդիպել են 4 անգամ և բոլոր հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է «Փյունիկին»: 2005 և 2008 թթ. «Փյունիկը» հաղթել է 1:0, 2010 թ.՝ 2:0, իսկ 2011 թ.՝ 3:0 հաշվով:
Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է: