Ամերիկյան քաղաքում վատ բուրելն արգելող օրենք են ընդունել
Վաշինգտոն նահանգի Բյուրիեն քաղաքի ղեկավարությունը յուրօրինակ օրենք է ընդունել։ Այն արգելում է տհաճ հոտ ունեցող մարդկանց հայտնվել հասարակական վայրերում։ «Mirror»–ի փոխանցմամբ՝ օրինախախտներին կարող են ամբողջ մեկ տարի արգելել քաղաքի կենտրոնում գտնվելը։
50 հազար բնակիչ ունեցող Բյուրիենի քաղաքային այգիներ, գրադարաններ, քաղաքապետարան և հասարակական այլ վայրեր այցելելիս մարդիկ այսուհետ ստիպված են լինելու հետևել իրենց հիգիենային։
Նոր օրենքը վերաբերում է նաև անբարո արտահայտություններին։ Հասարակական վայրերում հայհոյել սովոր մարդկանց ևս տուգանք է հասնում։
Ի դեպ, ոչ բոլոր բնակիչներն են այս նորամուծությունը ցնծությամբ ընդունել։ Որոշներն այն համարում եմ անտունների դեմ ուղղված օրենք։

7or.am