Ճապոնիայի վարչապետը ձգտում է շարունակել երկխոսությունը Պուտինի հետ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկանում է օգտագործել տարբեր միջազգային ֆորումներ, ներառյալ՝ նոյեմբերին Պեկինում կայանալիք Տնտեսական համագործակցության ասիական–խաղաղօվկիանոսյան գագաթաժողովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու համար։ Այս մասին երկուշաբթի Տոկիոյում մամուլի ասուլիսին հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան։
«Վարչապետ Աբեն, – ասել է նա, – սեպտեմբերի 21-ին հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Պուտինին առաջարկել է երկկողմ հանդիպումներ անցկացնել՝ օգտագործելով միջազգային խորհրդակցությունը, ներառյալ՝ ՏՀԱԽ–ի գագաթաժողովը նոյեմբերին»։
Ճապոնիայի կառավարության ղեկավարը հեռուստաեթերներից մեկում հաստատել է, որ ՌԴ ղեկավարության հետ կառուցողական երկխոսության շարունակության հույս ունի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ճապոնիայի միջև մինչ այժմ չի ստորագրվել խաղաղության պայմանագիր։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։