Ուղղափառ ակտիվիստները փորձում են արգելել «Cannibal Corpse»-ի համերգները Ռուսաստանում
Կրասնոդարի «Ուղղափառ միություն» հասարակական կազմակերպության անդամները դիմել են դատախազություն՝ պահանջելով արգելել ամերիկյան «Cannibal Corpse» խմբի ելույթը քաղաքում, որը տեղի է ունենալու հայտնի մետալ–համույթի՝ Ռուսաստանում նախատեսված շրջագայության շրջանակում։
«Ուղղափառ միության» ղեկավար Ռոման Պլյուտը հայտնել է, որ խմբի երգերի տեքստերը նվիրված են մահվանն ու բռնությանը։ Դրանցում նկարագրվում են տարատեսակ սեռական այլասերվածություններ, այդ թվում՝ նեկրոֆիլիա և մարդակերություն։