ԱՄՆ պետքարտուղարը և Իրանի ԱԳՆ ղեկավարը երկկողմանի հանդիպում են ունեցել
ԱՄՆ–ը հույս ունի՝ ընթացիկ շաբաթվա մեջ առաջընթաց կգրանցվի Իրանի միջուկային ծրագրի հարցում։ Այդպիսի դիրքորոշում է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ կիրակի Նյու Յորքում կայացած հանդիպմանը։ Ինչպես ավելի ուշ լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ամերիկյան և իրանական արտգործնախարարությունների ղեկավարները բանակցությունները վարում էին «Waldorf Astoria» հյուրանոցում։
«Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, հետո նրանց են միացել ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը և քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը, Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին և Մաջիդ Թախթ–Ռավանչին», – հայտարարել է ամերիկացի դիվանագետը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։