Գլխավոր դատախազության մեղքով հանցագործությունը մնացել է անպատիժ
Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության հետևանքով խախտվել է Վանաձորի բնակչուհու իրավունքը: Կինը Գլխավոր դատախազին հայտնել էր, որ ամուսինը կոտրել է իրենց բնակարանի դռան կողպեքը, տան իրերը հավաքել հյուրասենյակում ու այրել: Այսպիսով, համատեղ սեփականությամբ իրենց պատկանող գույքը տնօրինելու մասին վեճը դատական կարգովլուծելու փոխարեն՝ տղամարդն ինքնագլուխ որոշել է գույքի ճակատագիրը՝ կնոջը զրկելով համասեփականատիրոջ իրավունքներից: Սակայն թե՛ հետաքննության մարմինը, թե՛ Դատախազությունը հանցագործության մասին կնոջ հաղորդման հիման վրա մերժել են հարուցել քրեական գործ՝ պատճառաբանելով, որ վնասված ու ոչնչացված գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է միայն ամուսիններին:
Տուժած կինը խնդրի վերաբերյալ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Գործն ուսումնասիրելուց հետո Պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտնաբերած խախտումների մասին գրությամբ հայտնել է Գլխավոր դատախազությանը, որը, սակայն, չի ընդունել դրանց առկայության փաստը: Մինչդեռ, քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում ինքնիրավչության համար: Դա հաշվի առնելով՝ քննիչը պետք է քննարկեր տղամարդու արարքում ինքնիրավչության հանցակազմի առկայության հարցը, ինչը չի արել: Իսկ դատախազը պետք է վերացներ քրեական գործիհարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցեր քրեական գործ: Դատախազությունը ևս դրսևորել է անթույլատրելի անգործություն:
Արդյունքում Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում:Գլխավոր դատախազության ոչ բարեխիղճ գործողությունների հետևանքով կինը զրկվել է իրավական արդյունավետ պաշտպանության հնարավորությունից: Պաշտպանը Գլխավոր դատախազությանը հորդորում է քննարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու հարցը ևկարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում կատարած դատախազին:

Պաշտպանի աշխատակազմ