Լրահոս

22.09.2014 09:33


Հենրիխ Մխիթարյան. «Այս պահին գիպսով և հենակներով եմ»

Հենրիխ Մխիթարյան. «Այս պահին գիպսով և հենակներով եմ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Գերմանիայի առաջնության «Մայնց»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, հանդիպման վերջին րոպեին դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ խաղային այդ իրադրությունում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ: Երեկ գերմանական ակումբի պաշտոնական կայքը հայտնեց, որ Մխիթարյանի ստացած վնասվածքի ապաքինման համար նախնական տվյալներով կպահանջվի 4 շաբաթ: ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ, ով ասել է. «Խաղային այդ իրավիճակում ոտքիս ստացած հարվածից շատ ուժեղ ցավ զգացի: Խաղից հետո անմիջապես դիմեցի բժիշկներին: Արված հետազոտությունները ցույց տվեցին, որ ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա: Այս պահին ոտքս գիպսի մեջ է, քայլում եմ հենակներով: Առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե որքան կտևի ապաքինումը: Նախնական ստուգումների արդյունքում, այո, ասել են 4 շաբաթ»:

Այս խորագրի վերջին նյութերը