Այսօր մեր նորանկախացած հանրապետության 23-ամյակն է: Ազատ ու անկախ երկիր ունենալու իրավունքը մենք վաստակել ենք արյան գնով: Սա այն հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու յուրաքանչյուր հայ անկախ սոցիալական, կուսակցական և այլ պատկանելիությունից պետք է նպաստի դրա պահպանմանն ու ամրապնդմանը:
Անկախության պահպանումը միայն պետության գործառույթը չէ: Որպեսերկրիանկախությանպատվոպահակախումբպետքէհանդեսգաժողովուրդը՝ մեզանիցյուրաքանչյուրը: Հարց է առաջանում՝ ի՞նչպես: Կարճ պատասխան՝մերմասնակցությամբ:
ՀՀ Անկախության հռչակագրի 3-րդ դրույթը և ՀՀ Սահմանադրության 2-ր Հոդվածն ամրագրում են, որ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այն իրականացնելու միակ ճանապարհը մասնակցությունն է: Մասնակցություն երկրի քաղաքական կյանքին: Կառուցել ժողովրավարական երկիր առանց քաղաքական մասնակցության հնարավոր չէ:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ դիտորդի կարգավիճակը դա այն է ինչ ցանկանում է ձախողակ իշխանությունը վերարտադրվելու ճանապարհին, և այն ինչը խարխլում է Հայաստանի անկախության հիմքերը, քանզի մեր երկրի անկախության կարևորագույն հիմնասյուներից է ժողովրդավար պետություն հիմնելու գաղափարը: Հետևապես, բոլորսառանցբացառությանպատասխանատվությունենքկրումՀայաստանիներկայիուապագայիհամար:
Կլինի յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունն երկրի քաղաքական կյանքին, կգրանցվի ժողովրդի կամարտահայտման ևսմեկհաղթանակ, չիլինի՝կպարտվենքազգովի:
Յուրաքանչյուր ժողովուրդ իր կամքն արտահայտում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական մարմինների և ժողովրդի ներկայացուցիչների միջոցով: Սակայն մեր իրականության մեջ ընտրությունները կեղծվում են, իսկ սահմանադրական կարգը գործում միայն իշխանության համար: Այսօրմերկամարտահայտմանմիակհնարավորությունը՝խորհրդարանականոչիշխանականուժերնեն:
Խորհրդարանական ոչիշխանական ուժերը կարողացել են կամք և միասնականություն ցուցաբերել՝ ստանձնելով պարտականություն ամենաբարձր ամբիոնից հնչեցնել բոլորիս հուզող սոցիալական խնդիրները և պահանջատեր լինել դրանց կատարմանն իշխանության կողմից, ինչպես նաև արգելափակել (արդեն երեք խորհրդարանական ուժով՝ ԲՀԿ, ՀԱԿև «ժառանգություն») սահմանադրական փոփոխոթյուններ հանուն վերարտադրության Բաղրամյան 26-ի նախաձեռնած գործընթացը:
Ոչիշխանական ուժերն արել են երկրում փոփոխությունների հասնելու հնարավոր ամեն բան, հիմա եկել է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս հերթը՝ վերջդնելանարդարություններին. ակտիվ մասնակցելով քաղաքական կյանքին: ՆերկայությունապահովելերկրիայնպիսիքաղաքականհարթակներումինչպիսինհանդիսանումէԱզատությանհրապարակը:
Մերի Մովսիսյան
Հայաստանի անկախությունը և մեր մասնակցությունը
Այսօր մեր նորանկախացած հանրապետության 23-ամյակն է: Ազատ ու անկախ երկիր ունենալու իրավունքը մենք վաստակել ենք արյան գնով: Սա այն հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու յուրաքանչյուր հայ անկախ սոցիալական, կուսակցական և այլ պատկանելիությունից պետք է նպաստի դրա պահպանմանն ու ամրապնդմանը:
Անկախության պահպանումը միայն պետության գործառույթը չէ: Որպես երկրի անկախության պատվո պահակախումբ պետք է հանդես գա ժողովուրդը՝ մեզանից յուրաքանչյուրը: Հարց է առաջանում՝ ի՞նչպես: Կարճ պատասխան՝ մեր մասնակցությամբ:
ՀՀ Անկախության հռչակագրի 3-րդ դրույթը և ՀՀ Սահմանադրության 2-ր Հոդվածն ամրագրում են, որ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այն իրականացնելու միակ ճանապարհը մասնակցությունն է: Մասնակցություն երկրի քաղաքական կյանքին: Կառուցել ժողովրավարական երկիր առանց քաղաքական մասնակցության հնարավոր չէ:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ դիտորդի կարգավիճակը դա այն է ինչ ցանկանում է ձախողակ իշխանությունը վերարտադրվելու ճանապարհին, և այն ինչը խարխլում է Հայաստանի անկախության հիմքերը, քանզի մեր երկրի անկախության կարևորագույն հիմնասյուներից է ժողովրդավար պետություն հիմնելու գաղափարը: Հետևապես, բոլորս առանց բացառության պատասխանատվություն ենք կրում Հայաստանի ներկայի ու ապագայի համար:
Կլինի յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունն երկրի քաղաքական կյանքին, կգրանցվի ժողովրդի կամարտահայտման ևս մեկ հաղթանակ, չի լինի՝ կպարտվենք ազգովի:
Յուրաքանչյուր ժողովուրդ իր կամքն արտահայտում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական մարմինների և ժողովրդի ներկայացուցիչների միջոցով: Սակայն մեր իրականության մեջ ընտրությունները կեղծվում են, իսկ սահմանադրական կարգը գործում միայն իշխանության համար: Այսօր մեր կամարտահայտման միակ հնարավորությունը՝ խորհրդարանական ոչիշխանական ուժերն են:
Խորհրդարանական ոչիշխանական ուժերը կարողացել են կամք և միասնականություն ցուցաբերել՝ ստանձնելով պարտականություն ամենաբարձր ամբիոնից հնչեցնել բոլորիս հուզող սոցիալական խնդիրները և պահանջատեր լինել դրանց կատարմանն իշխանության կողմից, ինչպես նաև արգելափակել (արդեն երեք խորհրդարանական ուժով՝ ԲՀԿ, ՀԱԿ և «ժառանգություն») սահմանադրական փոփոխոթյուններ հանուն վերարտադրության Բաղրամյան 26-ի նախաձեռնած գործընթացը:
Ոչիշխանական ուժերն արել են երկրում փոփոխությունների հասնելու հնարավոր ամեն բան, հիմա եկել է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս հերթը՝ վերջ դնել անարդարություններին. ակտիվ մասնակցելով քաղաքական կյանքին: Ներկայություն ապահովել երկրի այնպիսի քաղաքական հարթակներում ինչպիսին հանդիսանում է Ազատության հրապարակը:
Միայն միասնական ուժի ու լեփ-լեցուն հրապարակի դեպքում իշխանությունները կզիջեն:
Հ. Գ. 10 հոկտեմբերի, 2014 թ., 18:00
ՀՀ, ք. Երևան, Ազատության հրապարակ
Ի պաշտպանություն ազգային արժանապատվության:
Մերի Մովսիսյան