Լրահոս

20.09.2014 18:12


Նոր նշանակումներ` ՀՀ քննչական կոմիտեում

Նոր նշանակումներ` ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով նշանակումներ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:

Այսպես` Կոմիտեի նախագահի հունիսի 19-ի հրամանով Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել Արման Սամվելի Գալստյանը, ում վրա դրվել է նաեւ մարզային քննչական վարչության պետի պարտականությունները: Մեկ այլ հրամանով վարչության պետի տեղակալ է նշանակվել նաեւ Վաղինակ Ռոմիկի Մարտիրոսյանը:

Սպիտակի քննչական բաժնի պետ է նշանակվել Մացակ Պետրոսի Փանոսյանը, Ստեփանավանի քննչական բաժնի պետ` Արամ Ռուբենի Ավագյանը, Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Մերուժանի Կարապետյանը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը