Լրահոս

20.09.2014 16:59


Ռուբեն Գևորգյանի ելույթը ԵԱՄ համագումարի ժամանակ

Ռուբեն Գևորգյանի ելույթը ԵԱՄ համագումարի ժամանակ

Ի վերջո հայրենի հողը արյուն է, հողի տերը արյան տերերն են, իսկ հայ ժողովուրդը ինքնին իր մեջ նմանատիպ արժեքը պահպանող մեծագույն արժեքն է, ցավ է պետք ապրել հայրենիքից հեռացող ամեն մի հայի համար: Հայրենիքը մեր տեսակի համար, ոչ միայն երկիր է, այլև արյուն, որը ապրում է մեր երկրի արժեքներով և նրա հավերժության հավատով:

Երկրի շունչն է արյունը և նրա կենդանությունը, եթե պետությունը չգնահատի այդ ամենաթանկարժեքը, ապա նա վերջնականապես դուրս կգա իր զորության ուղղուց, իսկ չգնահատման ամենափայլուն ու վառ օրինակը սա է, որ հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած՝ պատերազմում առաջին գծում կռված տղաները իրենց համագումարը անցկացնում են այստեղ և ոչ պետության պատկանող որևէ դահլիճում, քանի որ մեր առջև փակվեցին պետական բոլոր դռները:

Բայց մեզ իհարկե ձեռք մեկնող եղավ, և մեկնեց այն մարդը, ով բոլորին էր ձեռք մեկնում:

Տղերք՝ մենք ոգի ենք, մենք ոչ մեկից չունենք նեղանալու, հողը ազգինն է և ոչ իշխանությանը: Այն ծանր խաչը, որ 90-ականներից սկսած սպարապետի հետ էինք տանում չենք թողներլու կես ճամփին անտեր՝ մինչև վերջ ենք տանելու, լինելու ենք մեր զինվորի կողքին և համագործակցելու ենք Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ:

Ինչևէ, այսօր բազում խնդիրներից առավել երկրում ունենք երկու կարևորագույն խնդիրներ՝ ազգի ոտնահարված արժանապատվության և Արցախի ժողովրդի ինքնաորոշման դժվարին ու կարևորագույն խնդիրները և մենք երկրի ճակատագրին վերաբերվող ամեն մի գործընթացին պետք է մոտենանք այն դաշտից, որտեղ միշտ ցավ է եղել հայրենի երկրի և ժողովրդի կորուստն ու ճակատագիրը: Բայց փաստը մնում է փաստ, որ քաղաքական սուր և կարևորագույն պայքարների ժամանակաընթացքում աշխարհաքաղաքական դաշտում թույլ տրված սխալների շնորհիվ երկիրը հետ է ընկել միջազգային արժեքներ դառնալու փորձից:

Ամեն պարագայում էլ արյամբ ընդգծվաց սահման ունեցող հայրենի երկիրնն ու ժողովուրդը ունենալով երկրում մարտունակ բանակ՝ մեր երդվյալների հաղթական ոգով և մեր կամավորական մյուս եղբայրներով կապավինենք մեր սեփական ուժերին, չհաշտվելով Արցախի հիմնահարցի լուծման այն տարբերակին, որը կբերի սեփական հողի կորստին:

Արցախը ոչ միայն ազատագրված հողատարածք է մեր համար, այլ հզոր ոգիների հանգրվան, որն ամբողջ աշխարհին է ցուցանում հայ տեսակի անկոտրուն ոգու պայքարը դեպի հավիտենականություն:

Ժամանակն է ժողովրդով ճշտենք իրականությունը և երկրում տարվող ոչ հայրենանպատակ քաղաքականությունը:

Ճիշտ է Երդվյալ Ազատամարտիկների Միությունը ապաքաղաքականացված կառույց է և չի պատկանում որևէ քաղաքական ուժի, բայց լինելով երկրի ճակատագրականներով համալրված կառույց չի կարող իր կողմնորոշիչ և ուղղորդված դերը չունենալ երկրի ճակատագրին վերաբերող ամն մի հարցում:

Երդվյալ Ազատամարտիկների միությունը կանգնելու է այն քաղաքական ուժի կողքին, ովքեր իրենց քաղաքական ծրագրերը իրականացնելու համար ունեն հուսալի հզոր քաղաքական թիմ, հանդես կգան իրենց հստակ կազմով, նոր ուժով և ծրագրով և որով էլ հնարավոր կդառձնեն պաշտպանված, բարեկեցիք և բարգավաճ երկրի կառուցումը:

Այլ կերպ երկրում տարվող այսօրվա քաղաքականության մեջ ձախողվում է մեր ժողովուրդը, որտեղ չկա հստակ ծրագիր և նպատակ, իսկ եթե կա էլ՝ ապա այն ազգային չէ:

Երդվյալ Ազատամարտիկների Միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն
Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը