Էդիկ Մինասյան. «Մենք պետք է տարբերենք անկախության արժեքը կենցաղային խնդիրներից»
Այսօրվա ասուլիսին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը, խոսելով Հայաստանի նորագույն պատմության մասին, նշել է, որ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը 23 տարվա ընթացքում հայկական երկու հանրապետությունների անկախացումն ու հաստատումն էր.
«Իսկապես, անկախությունը յուրաքանչյուր ժողովրդի բաղձալի պատմությունն է, այդպես եղավ նաև մեր ժողովրդի հետ: Ամենամեծ ձեռքբերումներից է նաև մեր ազգային բանակի կայացումը»։
Պատմաբանը հորդորել է ճիշտ գնահատել անկախության արժեքը. «Մենք պետք է տարբերենք անկախության արժեքը կենցաղային խնդիրներից: Ինչ խոսք, թերություններ կան, բայց դրանք հնարավոր է ժամանակի ընթացքում շտկել: Իսկ այդ թերություններով անտեսել անկախությունը ես ճիշտ չեմ համարում», – ասել է Էդիկ Մինասյանը։

7or.am