ԴԺՀ և Կիևի միջև գերիների փոխանակումը նախատեսվում է 40/40 ձևաչափով
Գերիների փոխանակումն ինքնահռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Կիևի միջև կսկսվի 14։00–ին։ Այս մասին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի թղթակցին հաղորդել է ԴԺՀ փախստականների և գերիների հանձնաժողովի ղեկավար Դարյա Մորոզովան։ Նրա խոսքերով՝ սպասվում է, որ կողմերը փոխանակումը կիրականացնեն 40/40 ձևաչափով։
«Եթե ուկրաինական կողմը համաձայնի ավելի շատ գերիներ փոխանակել, ապա ԴԺՀ աշխարհազորայինները կազատեն ուկրաինական ուժայինների գերիներին», – հստակեցրել է Մորոզովան։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։