Վատիկանում բացվել է և մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադարյան խաչքար
Պաշտոնական այցով Սուրբ Աթոռում գտնվող Սերժ Սարգսյանն այցելել է Վատիկանյան թանգարաններ, որտեղ նրա մասնակցությամբ բացվել և մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարը տեղադրվել է Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։
Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թանգարանային մասնաշենքի մուտքի մոտ նրան դիմավորել են Վատիկանի նահանգապետ Կարդինալ Ջուզեպպե Բերտելլոն, Վատիկանյան թանգարանների տնօրեն պրոֆեսոր Անտոնիո Պաոլուչին և սեկցիաների ղեկավարները: Սերժ Սարգսյանն ուղեկցվել է հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ: Խաչքարի բացմանը ելույթներ են ունեցել Կարդինալ Բերտելլոն և պրոֆ. Անտոնիո Պաոլուչին: Թանգարանի վիմագրական նմուշների պատասխանատու պրն. Ֆիլիպինին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ պրոֆ. Աննա Սիրինյանը ներկայացրել են խաչքարի պատմությունը, որից հետո ելույթ է ունեցել նաև Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Բանախոսները նշել են, որ հայկական մշակույթի վառ օրինակ խաչքարը հայտնաբերվել է 17-րդ դարում Վատիկանում Ս.Պետրոսի հրապարակի շրջակայքում։
Սերժ Սարգսյանը Վատիկանյան թանգարաններին նվիրել է հայ ժամանակակից քանդակագործ Կարեն Բաղդասարյանի քանդակը։