Ի. Տոնոյան. «Գագիկ Ծառուկյանն ընդառաջել է և մասնավոր տարածք տրամադրել ԵԱՄ–ին»
Այսօր՝ 13:00–ին, «Փարավոն» հանգստի և ժամանցի կենտրոնի ամառային դահլիճում տեղի է ունենալու «Երդվյալ ազատամարտիկների միության» առաջին համագումարը։
Հիշեցնենք, որ ԵԱՄ–ի հիմնադիր Ռուբեն Գևորգյանը դեռ սեպտեմբերի 9–ին՝ԱԺ իր ելույթում, հայտարարել էր, որ համագումարի անցկացման համար պատկան մարմինները տարածք չեն տրամադրում իրենց։
«Ողջհայհասարակությունըտեղյակէ, որերկրումձևավորվելևկայացելէ «Երդվյալազատամարտիկներիմիությունը», որըիրմեջէներառելպատերազմիժամանակսահմաններիպաշտպանությանհամար 1-ինիսկգծումկռվածազատամարտիկներին: Խնդիրըկայանումէնրանում, որհանկարծակիհանրապետությունումփակվեցինբոլորայնդռները, որտեղհնարավորկլիներանցկացնել «Երդվյալազատամարտիկներիմիության»համագումարը»,–նշել էր Ռ. Գևորգյանը։
«7օր»–ի հարցին ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել է, որ համագումարը «Փարավոն»–ում անցկացնելու պատճառը հենց դա է։
–Քանի որ Ռուբեն Գևորգյանը խնդրանքով դիմել էր Գագիկ Ծառուկյանին՝ նշելով, որ պատկան մարմինները համագումարի համար իրենց տարածք չեն տրամադրում, և ստիպված են լինելու այն անցկացնել փողոցում, Գագիկ Ծառուկյանն ընդառաջել է և մասնավոր տարածք տրամադրել,–նշել է Ի. Տոնոյանը։
Անձամբ Գագիկ Ծառուկյանը «Երդվյալ ազատամարտիկների միության» այսօրվա համագումարին չի մասնակցելու։
Ի. Տոնոյան. «Գագիկ Ծառուկյանն ընդառաջել է և մասնավոր տարածք տրամադրել ԵԱՄ–ին»
Այսօր՝ 13:00–ին, «Փարավոն» հանգստի և ժամանցի կենտրոնի ամառային դահլիճում տեղի է ունենալու «Երդվյալ ազատամարտիկների միության» առաջին համագումարը։
Հիշեցնենք, որ ԵԱՄ–ի հիմնադիր Ռուբեն Գևորգյանը դեռ սեպտեմբերի 9–ին՝ ԱԺ իր ելույթում, հայտարարել էր, որ համագումարի անցկացման համար պատկան մարմինները տարածք չեն տրամադրում իրենց։
«Ողջ հայ հասարակությունը տեղյակ է, որ երկրում ձևավորվել և կայացել է «Երդվյալ ազատամարտիկների միությունը», որը իր մեջ է ներառել պատերազմի ժամանակ սահմանների պաշտպանության համար 1-ին իսկ գծում կռված ազատամարտիկներին: Խնդիրը կայանում է նրանում, որ հանկարծակի հանրապետությունում փակվեցին բոլոր այն դռները, որտեղ հնարավոր կլիներ անցկացնել «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը»,–նշել էր Ռ. Գևորգյանը։

7or.am