Սահակաշվիլիի կինն անընդունելի է համարում իր բնակարանի կալանքը
Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը մեկնաբանել է իր ընտանիքի և նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հարազատների սեփականությունը կալանքի տակ դնելու փաստը։
«Տեղեկացա սեփականության վրա կալանք դնելու մասին։ Այդ ցանկում կա նաև իմ բնակարանը, որտեղ մենք բնակվել ենք մինչ Միշայի նախագահությունը, և որտեղ մենք վերադարձանք 2013 թ. հոկտեմբերից հետո»,–գրել է Ռուլովսն իր ֆեյսբուքյան էջում։ Նա հստակեցրել է, որ 20 տարի առաջ, երբ ինքն ամուսնացել էր Սահակաշվիլիի հետ, նրա հայրը բնակարան է նվիրել Պերովսկայի վրա, որը հետագայում վաճառվել է։ Հետագայում նրանք տեղափոխվել են Սաբուրտալո, այդ բնակարանը նույնպես վաճառվել է, և ընտանիքը տեղափոխվել է Բառնովա փողոց։
«Իմ և իմ ընտանիքի համար անընդունելի է բնակարանի կալանքի փաստը», – նշել է Վրաստանի նախկին առաջին տիկինը։
Հիշեցնենք՝ դատախազությունը կալանքի տակ է դրել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և նրա ընտանիքի սեփականությունը։ Ցանկը ներառում է մի քանի հողակտոր, բնակարաններ Թբիլիսիում և մեքենաներ, որոնք նախկին նախագահի կամ նրա ընտանիքի անդամների սեփականությունն էին։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։