Լրահոս

20.09.2014 10:44


Սպիտակ տուն ներխուժած անհայտ տղամարդը ձերբակալվել է

Սպիտակ տուն ներխուժած անհայտ տղամարդը ձերբակալվել է

Ուրբաթ երեկոյան անօրինական ձևով Սպիտակ տուն ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել, վնասվածք ստացել և հասցվել հիվանդանոց։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ Գաղտնի գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Էդ Դոնովանը՝ հստակեցնելով, որ իրավախախտը 42-ամյա Օմար Գոնսալեսն է Կոպպերաս–Քոուվ քաղաքից։

Գոնսալեսը ձերբակալված է, նրան պատիժ է սպառնում, և Գաղտնի ծառայությունը պետք է զբաղվի նրա արարքի դրդապատճառների ուսումնասիրությամբ։ Որևէ զենք նա իր հետ չի ունեցել, սակայն, Դոնովանը խոստովանել է, որ Գոնսալեսը ցատկելով բարձր պատնեշից՝ հասցրել է հասնել դեպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նստավայրի գլխավոր մուտք։ Օբաման այդ պահին Սպիտակ տանը չի եղել։ Նա ընտանիքով մեկնել էր Մերիլենդ նահանգի Քեմպ–Դևիդի իր առանձնատուն։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը