Աշխարհ

20.09.2014 10:10


«Եվրատեսիլ-2015»–ում Ուկրաինան չի լինի

«Եվրատեսիլ-2015»–ում Ուկրաինան չի լինի

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Ուկրաինան չի մասնակցի։ Նման որոշում է կայացրել Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը՝ այն համաձայնեցնելով Եվրոպական հեռարձակողների միության հետ։

Պատճառն այդ երկրի ֆինանսական և քաղաքական անկայուն վիճակն է։
Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունն ընդգծել է, որ լավ մասնակցության համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, իսկ վատ մասնակցություն ունենալ Ուկրաինան պարզապես իրավունք չունի։
Այդ երկիրը հույս է հայտնում, որ առկա ֆինանսական և քաղաքական խնդիրները մինչև 2016թ. կկարգավորվեն, և Ուկրաինան կրկին կվերադառնա «Եվրատեսիլ»։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը