Լրահոս

20.09.2014 10:00


Պլատինին հրաժարվել է վերադարձնել թանկարժեք ժամացույցը

Պլատինին հրաժարվել է վերադարձնել թանկարժեք ժամացույցը

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրաժարվել է վերադարձնել Աշխարհի վերջին առաջնության ժամանակ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրեն նվիրած ժամացույցը:

Ժամացույցը վերադարձնելու կոչով Պլատինիին դիմել էր ՖԻՖԱ-ն: Ինչպես նշվում է կազմակերպության հրապարակման մեջ, բրազիլական ֆեդերացիայի քայլը խորհրդանշական էր: Էթիկական նորմերի համաձայն՝ Պլատինին պետք է վերադարձնի ժամացույցը, եւ լավ կլինի, որ նա դա անի մինչեւ հոկտեմբերի 24-ը, այլապես կարող են հետեւել կարգապահական տույժեր:

Պլատինիին զայրացրել է նման հայտարարությունը, եւ նա նշել է, որ վաղը 27.000 դոլար կուղղի բարեգործության համար, սակայն չի պատրաստվում վերադարձնել ժամացույցը. հենց այդքան է Պլատինիին նվիրած ժամացույցի գինը:

Մանրամասները՝ armsport.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը