Լրահոս

19.09.2014 19:51


Ի պատասխան Կարեն Ավագյանին

Ի պատասխան Կարեն Ավագյանին

Առիթ եղել է քաղաքական կորեկցիա մտցնելու երիտպրոլետար Կարեն Ավագյանի կողմից արված մտքերի և հնչեցրած կարծիքների վերաբերյալ:

Քանի որ ավագյանական ստատուսագիրները ժամանակի ընթացքում այլ հրահանգ չեն ստանում և շարունակում են նույն ոճով՝ ստիպված եմ կրկին արձագանքել և արձանագրել: Անընդունելի է, երբ ՀՀԿ-ի ամենաթույլ օղակը փորձում է կարծիք հայտնել քաղաքական լուրջ գործընթացների մասին: Անընդունելի է, երբ «իրեն քաղաքական գործիչ» համարող անձն իրեն թույլ է տալիս հեգնանքով խոսել հասարակության պահանջն արտահայտող իրադարձությունների մասին:

Անընդունելի է, երբ գրառմանս «հերոսը», թեպետ պատկառ տարիքին, դեռ շարունակում է կայանալ ոչ թե սեփական նախաձեռնություններով, այլ առողջ ու պահանջարկ ունեցող գործընթացները պիտակավորելով: Առավել քան ցավալի է, որ արտահայտված կարծիքները կամ ֆեսբուքյան գրառումները, որոնք անում է Կ. Ավագյանը կամ ժամանակավրեպ են և ոչ տեղին, կամ ինչպես առավել հաճախ է լինում՝ ուշացած:

Ինչպես ժողովուրդն է ասում. «Հարսն եկավ, հարսնիքը պրծավ»:

ԲՀԿ Երիտասարդների Միության Գլխավոր քարտուղար

Հրաչյա Բասմաջյան

Այս խորագրի վերջին նյութերը