Լրահոս

19.09.2014 16:43


Թուրք սահմանապահներն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել Սիրիայի փախստականների դեմ

Թուրք սահմանապահներն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել Սիրիայի փախստականների դեմ

Մի քանի տասնյակ սիրիացիներ ժամանել են Թուրքիայի սահման՝ Շանլիուրֆա նահանգ՝ փրկվելով «Իսլամական պետությունից»։ Սահմանապահներն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել փախստականների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է տեղական հեռուստաընկերությունը։

Թուրք սահմանապահները հայտնել են փախստականներին, որ բոլորին չեն կարող թողնել Թուրքիա, որից հետո մոտ հարյուր մարդ սկսել է քարեր նետել ուժայինների ուղղությամբ։ Բողոքարարները հետ են մղվել սահմանագծից։ Հաղորդվում է, որ մեկ կին զոհվել է ականի պայթյունից։ Դրանից հետո սահմանապահները փակել են տարածքը բոլորի համար, ով ցանկանում էր պատսպարվել հանրապետությունում։

Այնուհետև աստիճանաբար թույլատրել են անցնել հարյուրավոր կանանց, երեխաների ու ծերերի, այժմ քիչ–քիչ ընդունում են մյուսներին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը