Լրահոս

19.09.2014 15:47


Օբաման հրաժարվել է Ուկրաինային ՆԱՏՕ–ից դուրս դաշնակցի կարգավիճակ տրամադրելուց

Օբաման հրաժարվել է Ուկրաինային ՆԱՏՕ–ից դուրս դաշնակցի կարգավիճակ տրամադրելուց

Կիևը ցանկանում է Վաշինգտոնից ստանալ հատուկ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ պաշտպանության ոլորտում։ Այս մասին «СNN»–ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։

«Մենք աշխատում ենք հատուկ կարգավիճակի ուղղությամբ ԱՄՆ–ի հետ գործընկերության տեսանկյունից ռազմավարական և պաշտպանական բնագավառներում, – նշել է Պորոշենկոն։ – Մտածում եմ՝ դա կլինի առավել արդյունավետ»։

Նա ընդունել է, որ Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ տրամադրել Ուկրաինային ԱՄՆ–ի՝ ՆԱՏՕ–ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ, ինչի մասին ավելի վաղ խնդրում էր Կիևը։

«Նախագահ Օբաման ինձ պատասխանել է՝ ոչ», – ասել է Պորոշենկոն։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը