Լրահոս

19.09.2014 15:08


Պորոշենկո. «Որդիս կամավոր գնացել է ծառայելու»

Պորոշենկո. «Որդիս կամավոր գնացել է ծառայելու»

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պնդում է, որ իր որդին ծառայում է հրետանային զորքերում՝ բախման գոտում Ուկրաինայի արևելյան մասում, իսկ նրա ստորաբաժանումը մասնակցում է ռազմական գործողություններին և կորուստներ կրում։

«Մենք՝ ուկրաինացիներս, պատրաստ ենք վտանգի և դրա դեմ պայքարելուն, – հայտարարել է ուկրաինացի առաջնորդը СNN–ին տված հարցազրույցում։ – Դրանք միայն խոսքեր չեն։ Իմ որդին գտնվում է այնտեղ։ Նա կամավոր է անդամագրվել։ Նա ավարտում է Իտոնը, Էկոնոմիկայի լոնդոնյան դպրոցը, «INSEAD»–ը, Օքսֆորդը և կամավոր գնացել է բանակ», – նշել է Պորոշենկոն։

Նշենք, որ Պյոտր Պորոշենկոն երկու որդի ունի՝ Ալեքսեյը (1985 թ.) և Միխայիլը (2001 թ.):

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը