Քաղաքական

19.09.2014 15:01


ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» համատեղ կառույցներ են ստեղծել

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» համատեղ կառույցներ են ստեղծել

Այսօր «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունում տեղի է ունեցել ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային դռնփակ հանդիպումը։ Քննարկվել են հոկտեմբերի 10–ին՝ 18:00–ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք համապետական հանրահավաքի հետ կապված կազմակերպչական հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև այն քաղաքական օրակարգին և պահանջներին, որոնք ոչիշխանական երեք ուժերը պետք է ձևակերպեն համապետական հանրահավաքի ժամանակ։ Չի բացառվում, որ հոկտեմբերի 10–ի հանրահավաքի օրակարգում, բացի «քառյակի» 12 պահանջներից և սահմանադրական փոփոխություններից, այլ հարցեր ևս հնչեցվեն։

Մինչ հոկտեմբերի 10–ի համապետական հանրահավաքը ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» մարզային հանդիպումներ են ունենալու հանրապետության 8 քաղաքներում։ Այսօր արդեն ստեղծվել են եռակողմ այն կառույցները, որոնք պետք է նախապատրաստեն այդ մարզային հանդիպումները և համապետական հանրահավաքի իրազեկումը։

ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային հաջորդ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 23–ին՝ 14։00–ին, «Ժառանգություն» խմբակցությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը