Լրահոս

19.09.2014 17:46


Դևիդ Քեմերոնը խոստացել է ավելի լայն լիազորություններ տրամադրել Շոտլանդիային

Դևիդ Քեմերոնը խոստացել է ավելի լայն լիազորություններ տրամադրել Շոտլանդիային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Շոտլանդիայի լիազորությունների ընդյալնման որոշումը պետք է ընդունվի բրիտանական կառավարության նոր կազմի կողմից, որը կձևավորվի 2015 թվականի ընտրությունների արդյունքներով։ Այս մասին նա հայտարարել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքների մեկնաբանության ժամանակ, որում հաղթանակ են տարել Մեծ Բրիտանիայի միասնականության կողմնակիցները։

Բացի այդ, վարչապետը խոստացել է Շոտլանդիային, ինչպես նաև Ուելսին, Անգլիային և Հյուսիսային Իռլանդիային ավելի լայն լիազորություններ տրամադրել։ Նա հայտարարել է նաև, որ իր կառավարությունը կկատարի իր պարտականությունները՝ հարկային, բյուջետային ծախսերի և սոցիալական ապահովման ոլորտները փոխանցելով Շոտլանդիայի խորհրդարանին։ Քեմերոնի խոսքերով՝ իշխանությունը փոխանցելու առաջարկները պատրաստ կլինեն նոյեմբերին. համապատասխան օրինագիծը կներկայացվի խորհրդարանին մյուս տարվա հունվարին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը