Արամ Հարությունյան. «Սահմանադրական փոփոխությունները դարձել են ջրբաժան»
Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ փաստել է, որ դրանք քաղաքական դաշտը բաժանել են երկու մասի. «Այսօր կա թեմա. խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է, որը քաղաքական դաշտը բաժանել է երկու մասին։ Ընդ որում, իշխանությունները, հասկանալով, որ վերարտադության որևէ ռեսուրս չունեն, որովհետև հենց նույն 2013 թվականի նախագահական ընտրությունները ցույց տվեցին (նախագահի գլխավորությամբ), որ իրենք մրցակցությունից վախենում են, և պատահական չէր, որ եղան ճնշումներ մինչ առաջադրումը... շատ անհասկանալի էր, չէ՞, որ միասին 46% ձայն հավաքած պառլամենտական ուժերը չունեցան թեկնածու»։
Բանախոսը սահմանադրական փոփոխությունները ժամանակավրեպ է որակել, իսկ այն ուժերը, որոնք, կամա թե ակամա, աջակցում են սահմանադրական փոփոխությունների իրականացմանը, օգնում են իշխանություններին վերարտադրվել։
«Եթե իշխանությունները նպատակ ունեն բարելավելու, չգիտեմ, իրավունքի գերակայությունը, մարդակենտրոնությունը և այլն, և այլն, ապա առաջինը թող ընտրական օրենսգիրքը փոխեն, դարձնեն 100% համամասնական...», – ասել է նա։
Հարությունյանի խոսքերով՝ երկրում չկա մի այնպիսի խավ, մի այնպիսի մարդ, որը դժգոհ չլինի իշխանություններից. «...բոլորը դժգոհ են։ Չկա մեկը, բացի նախագահի շրջապատից՝ իր թղթախաղի ընկերներից, չգիտեմ, ասենք՝ խաշի ընկերներից, մնացածը դժգոհ են, բոլորը դժգոհ են իշխանություններից..., – ապա հավելել, որ ժողովուրդն է լինելու հրապարակում, եթե հրավերը լինի,– իսկ հրավերը կլինի, որովհետև քաղաքական ընդդիմությունն էլ է պատասխան կրում այս ամենի համար»։
«7օր»–ի հարցին՝ ինչպես կմեկնաբանի իշխանությունների՝ սահմանադրական փոփոխություններ՝ հանուն վերարտադրության նախաձեռնության շեշտադրումների փոփոխությունները, երբ ի սկզբանե շրջանառվում է, որ դրանք արվում են երկրում իրավունքի գերակայություն, մարդակենտրոնություն և այս ոճում այլ բաներ ապահովելու ուղղությամբ, իսկ այժմ ասում են, որ դրանք միտված են ընդդիմության դերի բարձրացմանը, բանախոսը պատասխանել է.
–Անգլիայում թևավոր խոսք կար՝ «Նորին գերազանցություն ընդդիմություն»։ Հիմա իշխանությունները միշտ ցանկանում են ունենալ իրենց ընդդիմությունը, սարքած ընդդիմությունը, որովհետև այն ուժերը, որոնք իրոք ընդդիմություն են, այսինքն՝ իշխանություն չեն, և իրոք գիտեն, որ իշխանությունը պետք է փոխվի, և խնդիրները՝ լուծվեն, այդ ուժերը հաստատ անկեղծ են։ Իսկ իրենք... այսինքն, եթե պետք է՝ թղթով սարքվի ընդդիմությունը, դա, ինչպես ասում է Սևակը՝ «Աշխարհում մի բան կա, որ չի կարելի սարքել, դա ճշմարտությունն է...», չի լինում, չէ, հիմա ընդդիմություն սարքելն էլ չի լինի, որովհետև ընդդիմություն իմ համար նշանակում է ճշմարտություն ասել։ Թղթով չի լինելու, այսինքն՝ իրենց տնային կենդանի «ընդդիմությունը», ջերմոցային «ընդդիմությունը» իրենք փորձեն՝ սարքեն–չսարքեն, չի լինելու։ Հիմա իրենք ինչ էլ փորձեն անել, ամբողջ ժողովուրդն է ընդդիմություն։ Մենք այսօր հասկանում ենք մի բան՝ Հայաստանի անվտանգության խնդիր կա։ Սերժ Սարգսյանը, կոպիտ ասած, խախտել է Սահմանադրության 3–րդ հոդվածը, սեփականության մասին՝ 8–րդ հոդվածը։ Սեփականությունը խլում են իրենց մոտիկները։ Էլ չեմ ասում մնացածը. որ հաշվենք, մի 30 հոդվածի չափ ինքը խախտում է։ Այսինքն, ինքը հիմա իրեն պետք է ընդդիմություն սարքի, չկա։ Իր սարքած ընդդիմությանը ոտքի տակ են գցելու։ Ես չեմ ուզում՝ գա այն պահը, երբ հայը հայի վրա ձեռք բարձրացնի...
Բանախոսը հավելել է, որ Սահմանադրություն փոխելու դրույթ Սերժ Սարգսյանի ծրագրում չի եղել։
Ինչ վերաբերում է ՀՅԴ–ի՝ հոկտեմբերի 10-ին նախատեսված համապետական հանրահավաքին չմասնակցելուն, Արամ Հարությունյանն ընդգծել է. «Ավելի լավ է հիմա, քան հետո։ Ջրերը մաքրվում են, և դրանից քաղաքական ընդդիմությունն ավելի բյուրեղացավ։ Սահմանադրական փոփոխությունները դարձել են ջրբաժան»։
Ըստ Հարությունյանի՝ խոսակցություններն էլ, թե «քառյակը» պառակտվեց, անիմաստ են։

7or.am