«Gallup-Healthways»-ի կողմից կազմակերպած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամենաերջանիկ երկիրը Պանաման է:
Կազմակերպությունը համեմատել է հետազոտության մեջ ներգրավված երկրների բարեկեցության ինդեքսը, որը կազմված է այնպիսի ցուցանիշներից, ինչպիսիք են, օրինակ, սոցիալական ապահովության զգացմունքը, հարազատների հետ հարաբերությունները, ֆիզիկական առողջությունը, կյանքի նպատակի գիտակցումը, ֆինանսական բարեկեցությունը և այլն:
Արդյունքում`ամենաերջանիկ երկրների տասնյակում, բացի Պանամայից, հայտնվել են նաև Կոստա Ռիկան, Դանիան, Ավստրիան, Բրազիլիան, Ուրուգվայը, Էլ Սալվադորը, Շվեդիան, Կանադան և Գվատեմալան:
Իսկ ահա Վրաստանը հայտնվել է ամենադժբախտ երկրների ցանկում: Վրաստանի հետ ամենադժբախտ երկրների ցանկում հայտնվել են նաև Սիրիան, Աֆղանստանը, Հաիթին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Չադը, Մադագասկարը, Ուգանդան, Բենինը և Խորվաթիան:
Ամենադժբախտ երկրների ցանկում իր տեղը գտել է նաև Հայաստանը: Ըստ կազմակերպության կողմից ներկայացված տվյալների` Հայաստանի բնակչության գերակշիռ մասը չի զգում իրեն բավականաչափ պաշտպանված, մարդիկ չեն հավանում իրենց բնակչության վայրը, չեն տեսնում իրենց կյանքի նպատակը, չեն հավանում իրենց առօրյա աշխատանքը և զբաղմունքները և այլն:
Հայաստանը հայտնվել է ամենադժբախտ երկրների ցանկում

Աղբյուրը՝ Hasarakutyun.am