Տնտեսական

19.09.2014 12:13


Հնարավոր է՝ հայաստանյան շուկայում պանրի գինը բարձրանա

Հնարավոր է՝ հայաստանյան շուկայում պանրի գինը բարձրանա

Պանիր արտահանելու համար Հայաստանն այսօր պատրաստ չէ դուրս գալ ռուսական շուկա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը՝ հավելելով, որ Ռուսաստան պանիր արտահանելը միանշանակ շահեկան կլինի:

Նրա խոսքերով՝ եթե այսօր Հայաստանից Ռուսաստան մեծ քանակությամբ պանիր արտահանվի, ներքին շուկայում դեֆիցիտ կարձանագրվի։

–Եթե ուղարկենք Ռուսաստան, արդեն հունվար ամսին պանիր չենք ունենա։ Խնդիրը կաթի ծավալների անկանխատեսելիության մեջ է: Որպեսզի կաթի արտադրությունը կանոնակարգվի, անասնապահ գյուղացուն պետք է զատել ֆերմերից, իսկ վերջինին տալ հատուկ կարգավիճակ,-ասել է Ա. Գիգոյանը:

Նա նաև չի բացառել, որ կապված չորային տարվա՝ հուլիս-օգոստոս ամիսներին կաթի արտադրության ծավալների կտրուկ նվազման հետ՝ հայաստանյան շուկայում պանրի գինն առաջիկայում բարձրանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը