Արտակարգ և ողբերգական դեպք Լոռու մարզում. ննջասենյակում հայտնաբերվել է կնոջ դի. կան 2 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներ
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Գուգարքի բաժին, որ Գուգարք գյուղի 2-րդ փողոցի 14 տանը գողություն է տեղի ունենում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մտնելով տուն՝ ոստիկանները ննջարանում հայտնաբերում են դանակի մի քանի հարվածներից մահացած տանտիրուհու՝ Հայկուշ Աղաջանյանի դին: Հայտնաբերում են նաև նրա եղբոր տղային՝ 23-ամյա Րաֆֆի Աղաջանյանին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վնասվածքով:
Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ դեպքից րոպեներ առաջ նշված հասցեում է գտնվել «Ռուս Արթուր» մականվամբ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 24-ամյա Արթուր Ղավալյանը:
2 ժամ անց դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող Գուգարք գյուղի ավագ դպրոցի հիմնական մասնաշենքի նկուղային հարկ իջնող աստիճանների վրա դանակի մի քանի հարվածներից ստացած վիրավոր վիճակում հայտնաբերվում է Ա. Ղավալյանը։