«... Այդ ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով». սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հիմնական գաղափարը սա՛ է
Սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ ծավալված քննարկումներում այդ փոփոխություններին կողմ եւ դեմ արտահայտվող ուժերն ու գործիչները շարունակում են փաստարկներ ներկայացնել:
Փոփոխությունների կողմակիցները փորձում են հանրությանը ապուշի տեղ դնել ու պնդել, որ Սահմանադրությունը փոխելով՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն իրենց առջեւ վերարտադրման եւ ցմահ իշխելու նպատակ չեն դրել:
Ամենազավեշտականն այն է, որ իշխանության ներկայացուցիչները, ջանալով քողարկել իրենց իրական նպատակը, հայտարարում են, թե սահմանադրական փոփոխությունները առավել ձեռնտու են ընդդիմությանը, որը կարող է օգտագործել այդ հնարավորությունը եւ գալ իշխանության:
Մի կողմ թողնենք այն, որ երբեք իշխանության աչքերից քունը չի փախել ընդդիմությանը շանս տալու մասին մտածելուց: Հակառակը, եթե չեն քնել, ապա միայն այն պատճառով, որ հանկարծ թույլ չտան ընդդիմությանը վերցնել իշխանությունը:
Բայց լսելով իշխանականներին, կարելի է կարծել, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնել են ի շահ ընդդիմության, եւ ընդհանրապես՝ հօգուտ կուսակցությունների, որոնց դերի բարձրացման հարցը այնքան է մտատանջում իշխանությանը, որ նույնսիկ զրկվել են ախորժակից:
Բոլորը չգիտես ինչու մոռացել են դեռեւս ապրիլ ամսին Էդուարդ Շարմազանովի արած հայտարարությունը, որով նա շատ պարզ ու մատչելի լեզվով բացահայտեց Սերժ Սարգսյանի մտադրություններն ու ցանկությունները:
«Վերծանելով» այդ օրերին իր շեֆի՝ ՀՀԿ առաջնորդի հայտնի հայտարարությունը, թե ինքը ոչ մի պաշտոնի չի հավակնում, ավելին՝ իր համար ցանկալի չէ կառավարման խորհրդարանական համակարգը՝ Շարմազանոցը դեռ գարնանը հայտարարեց.
«Գալիք տարիներին որոշիչ է լինելու հենց հանրապետականի ձայնը, ոչ թե որևէ մեկ անհատի, որևէ հայտնի գործչի, նախկին կամ ապագա ղեկավարի, այլ հենց կուսակցության ձայնը, Հանրապետական կուսակցության ձայնը: Ակնհայտ է, որ մոտակա առնվազն մեկ տասնամյակում Հանրապետական կուսակցությունն իր չափերով, իր կազմակերպվածությամբ ու իր քաղաքական ռեսուրսով շարունակելու է մնալ առաջատարը մեր քաղաքական դաշտում: Իր հայտարարությամբ Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է, որ պետական կառավարման ամենաբարձր օղակներում իրենց տեսնող մարդկանց համար պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է: Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով»:
Սա շատ հստակ խոստավանություն է ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը հավերժացնելու մասին: Սրանից հետո մի՞թե կարելի է հավատալ այսօր իշխանության վերարտադրման հարցի վերաբերյալ նույն ՀՀԿ-ականների հայտարարություններին , ինչով նրանք ճգնում են «ապացուցել», թե իրենք իրենց առջեւ նման խնդիր չեն դրել:
Կամ՝ մի՞թե կարելի է հավատալ կուսակցությունների դերի բարձրացման մասին ճամարտակություններին, երբ Շարմազանովի խոսքից ակնհայտ է դառնում, որ քաղաքական դաշտում միակն ու անկրկնելին, առաջատարն ու ամենա-ամենան լինելու է ՀՀԿ-ն:
Այսինքն՝ դաշտում գերիշխանությունը պահպանելու է մեկ կուսակցություն, ավելի ճիշտ՝ մեկ անձ։ Դե, իսկ մնացածներն էլ կա՛մ պետք է անցնեն ՀՀԿ-ի թրի տակով, կա՛մ անհետանան ասպարեզից:
Այնպես որ դեռ ապրիլին ՀՀԿ ղեկավարը Շարմազանովի շուրթերով հնչեցրել է սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնական գաղափարը կամ այսպես ասած մեխը՝ չթաքցնելով, որ այն արդեն «Իր հայտարարությամբ Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է»:
Դե, հիմա էլ Սերժ Սարգսյանի բանավոր ԱՄՐԱԳՐԱԾԸ դարձել է գրավոր:

Կիմա Եղիազարյան