Կարծիք

18.09.2014 17:14


«ՀՀԿ-ի ամենատարբեր «թևեր»–ը կարող են մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին»

«ՀՀԿ-ի ամենատարբեր «թևեր»–ը կարող են մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին»

Պարզվում է, որ ՀՀԿ «Երիտթևի» ոչ «երիտ» առաջնորդը ամեն կուսակցությունում ինչ-որ թև է տեսնում:
Լինելով նախկինում «Տիգրան Սարգսյանի թևի» ներկայացուցիչ, դրանից առաջ բոլորովին այլ «թև» ներկայացնելով, իսկ Տիգրան Սարգսյանից հետո էլ վարպետորեն այլ «թևում» հանգրվան գտած Կարեն Ավագյանը ամեն «թևում» մաքսիմալը արել է գոնե «Երիտթևից» չզրկվելու համար, քանի որ հիմարն էլ է հասկանում, որ հայտնի փուչիկների դեպքից հետո Կարեն Ավագյանը կարող էր հանգիստ զրկվել ՀՀԿ բոլոր «թևերից» և անգամ իր անձնական «թևերից»:
Բայց հասկանալի է, թե քանի «թև» մտավ-ելավ Կարեն Ավագյանը, որ գոնե «երիտթև»-ը պահի:
Հիմա «թևերի» մասնագետ Կարեն Ավագյանին, որը փուչիկների դեպքից հետո երևի տառապում է ամնեզիայով, հիշեցնենք, որ ՀՀԿ-ում կան բազմաթիվ «թևեր», և անգամ ինքը չի կարող գոնե փոքր-ինչ երաշխավորել, որ հենց ՀՀԿ-ի ամենատարբեր «թևեր» կարող են, թեկուզ քողարկված, մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Ով ով, բայց «երիտթև»-ի առաջնորդ Կարեն Ավագյանը պետք է մի քիչ գոնե տեղյակ լիներ ՀՀԿ-ի «թևերից»:

Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը