Շվեդական սուպերմարկետում կտրոններ էին տրամադրում նացիստական կարգախոսով
Շվեդական խոշոր «Սոոր» սուպերմարկետում կտրոններ էին տրամադրում նացիստական կարգախոսով։ Այս մասին հաղորդել է «Aftonbladet» թերթը։ Խանութում հայտարարել են, որ կատարվածում մեղավոր է աշխատակիցը, որը որոշել էր կատակել։
Համաձայն թերթի՝ սեպտեմբերի 16-ին տեղի բնակչուհին, գնելով մթերք «Սոորից», ուշադրություն է դարձրել կտրոնին։ Մշտական շնորհակալության փոխարեն՝ գնումների համար գրված է եղել. «Այլևս չվերադառնաս։ Զիգ Հայլ!» (նացիստական կարգախոս Երրորդ Ռեյխում):
Քննությունը ցույց է տվել, որ մեղավորը խանութի աշխատակիցն է, որը մտել է համակարգ և փոխել տեքստը։ Ինչպես տեղեկացնում է «Սոորի» մամուլի ծառայությունը, «մեղավորը զղջում է և ներողություն խնդրում»։ Ինչպիսի միջոցներ կձեռնարկվեն նրա դեմ՝ խանութը չի հայտնել։

Տեղեկացնում է «լենտա»-ն։