Դաշնակցական վերնախավի սկզբունքայնության մասին (տեսանյութ)
Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում՝ ժամը 18։00–ին, տեղի է ունենալու համապետական հանրահավաք, որին, սակայն, մասնակցելու է «եռյակը»՝ առանց ՀՅԴ–ի։ Չեմ ցանկանում անդրադառնալ ՀՅԴ ղեկավարության որոշման դրդապատճառներին. դա պարզից էլ պարզ է, սակայն չեմ կարող չանդրադառնալ կուսակցության վերնախավի գործողություններին։
2013թ., ապրիլի 2...
Լուր է ստացվում ազատամարտիկ, Պռոշյան գյուղի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանության մասին... Անցել է մեկ տարուց ավելի, սակայն Հրաչ Մուրադյանի սպանությունը չի բացահայտվել։ «Ապահով Հայաստանում» ազատամարտիկ, հերոս են սպանում, իսկ գործն անգամ մեկ տարի անց մնում է չբացահայտված։ Այնքան էլ զարմանալի չէ, քանի որ սա «Ապահով Հայաստանն» է։
2014 թ., ապրիլի 2
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հրաչ Մուրադյանի մահվան տարելիցին բավականին հետաքրքիր միտք է արտահայտել, որը կցանկանամ մեջբերել ու եզրակացությունները թողնել ընթերցողին։
Արմեն Ռուստամյան. «Ամբողջ մեր մտահոգությունը և դժգոհությունը՝ այս ընթացքի հետ կապված, այն է, որ անցել է մեկ տարի, բայց մինչև հիմա, ըստ էության, որևէ քայլ առաջ չի կատարվել, եւ սա է, որ մեր ցասումն ու բողոքը բազմապատկում է: Խնդիրն՝ իր ողջ էությամբ և բովանդակությամբ, այդպես էլ այս իշխանությունները չզգացին, չգնահատեցին, չհասկացան, որ սա պարզ սպանություն չէր։ Այն ուներ լուրջ քաղաքական դրդապատճառներ, կատարվել էր հստակ նպատակով՝ կասեցնելու համար Հրաչի պաշտոնավարումը համայնքապետի պաշտոնում, և դա չի կարող համարվել կենցաղային... Սա իսկապես պատվի գործ պիտի դառնար իշխանությունների և պետության համար, եթե մենք իսկապես ունենք այնպիսի պետություն և իշխանություն, որն իր ժողովրդի հոգսերով է ապրում։ Բայց այս մի տարին ցույց տվեց, որ դա այդպես չի»։
Շարունակելով՝ Արմեն Ռուստամյանը նշել է. «...չեն ուզում, թե չեն կարողանում, նշանակում է, որ իրենց օրոք այս հանցագործությունը չի բացահայտվելու։ Ուրեմն, օր առաջ նրանք պետք է հեռանան, որպեսզի գա այնպիսի իշխանություն, որը կկարողանա բացահայտել։ Ես վստահ եմ, որ եթե իշխանությունները համապատասխան կամք դրսևորեին, մի տարին լիարժեք հերիք էր, որպեսզի օրը ցերեկով կատարված սպանությունը բացահայտվեր։ Բայց որեւէ նշույլ անգամ՝ բացահայտման հետ կապված, չի երևում. սա՛ է մտահոգությունը»։ Այս խոսքից հետո նա հավելել է, որ իրենք անցել են բոլոր հնարավոր ատյաններով՝ ընդհուպ մինչև նախագահ։
Փաստորեն, ՀՅԴ–ն, ի տարբերություն բոլոր մյուս ուժերի, առավել լուրջ պատճառ ունի, որ այս իշխանությունները հեռանան։ Կարծում եմ՝ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը ոչ պակաս սկզբունքային հարց է, քան նույն սահմանադրական փոփոխությունները, սակայն...
Դեռևս մի քանի ամիս առաջ Ռուստամյանը՝ որպես ՀՅԴ ներկայացուցիչ, պնդում էր, որ բացահայտման գործում ոչ մի տեղաշարժ չկա. «Ուրեմն, այս իշխանություններն իսկապես կամ չեն ուզում, կամ չեն կարող. երկու դեպքում էլ պետք է հեռանան»։
Եթե ՀՅԴ–ն անկեղծ մտահոգված էլ լիներ Հրաչ Մուրադյանի սպանության գործի բացահայտմամբ, ապա սկզբունքայնորեն պետք է ոչ միայն մասնակցեր հոկտեմբերի 10-ի հանրահավաքին՝ որպես տուժած կողմ (Հրաչ Մուրադյանի կորուստն ազգի կորուստն էր, հարցն այդ չէ), այլև բարձրաձայներ հերոսի սպանությունը։ Ոչ ոք հանրահավաքին դեմ չէր լինի դրան, քանզի ոչ ոք «Ապահով Հայաստանից» դուրս չի ապրում։ Փոխարենը Ռուստամյանը հիմա հայտարարում է, որ իրենք դեմ չեն լինի եթե այս իշխանությունները զիջեն մի մասը, որպեսզի չկորցնեն ամբողջը։

Ահա այսպիսի սզբունքայնություն։
Մերի Մովսիսյան