«Պիտի խաբես, «քցես», խուլիգանություն անես, այլասերված լինես, որ առաջ գնաս»
«Օֆշորային սկանդալի» զոհ դարձած գործարար Փայլակ Հայրապետյանը խիստ հիասթափված է երկրում առկա իրավիճակից։
–Եթե իմ երեխայի, ծնողների գերեզմանը չլիներ, ես էլ կգնայի երկրից։ Մնայի՝ ի՞նչ անեի։ Անիմաստ է մնալը. աշխատող մարդն այստեղ չի կարող. պիտի խաբես, «քցես», խուլիգանություն անես, այլասերված լինես, որ առաջ գնաս։ Իրանց քավորները, սանիկները, բարեկամները կմնան, հերիք է, էլի,– «7օր»–ի հետ զրույցում ասել է Փ. Հայրապետյանը։
Որպես իր խոսքերի վառ ապացույց՝ նա բերում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակը, ով, չնայած բազմաթիվ աղմկահարույց պատմություններին, ԱՄՆ–ում ՀՀ դեսպան նշանակվեց.
–Է՛լ կաուչուկ, է՛լ քիմկոմբինատ, է՛լ զուգարաններ, է՛լ մեր փողերը, է՛լ օֆշորում հաշիվներ բացելը, է՛լ չգիտեմ՝ ինչ, ու պաշտոնը բարձրացրին։ Պիտի շատ մեծ չափերով գողանաս, որ պաշտոն տան։
Փ. Հայրապետյանը շարունակում է առերեսում պահանջել ինչպես Տիգրան Սարգսյանի, այնպես էլ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ, բայց նաև հույս չունի, որ նրանց պատասխանատվության կենթարկեն։
–էդ ո՞ր մեկն է իր գողացածը բերել տվել, որ։ Ոչ մի բան մեր երկրում լինել չի կարող. մեզ ո՞վ է շան տեղ դնում, ասում են՝ թող շան պես հաչան, էլի,–ավելացրել է նա։
Իրեն ունեզրկելու գործի բացահայտումն էլ Փ. Հայրապետյանը համեմատում է Զատկի օրը չիմացող տերտերի հետ, ով Բարեկենդանից հետո հաշվում էր 49 լոբի և դնում գրպանը.
–Մինչև Զատիկամենօրմիլոբիէրհանում գրպանից, մի օր էլ երեխեքը որոշում են չար կատակ խաղալ գլխին, տերտերի գրպանի լոբիներն ավելացնում են։ Դրանից հետո երբ տերտերին հարցնում էին՝ Զատկինքանի՞օրէմնացել, ախքաշելովասումէր. «Գրպանիսլոբուն որ նայում եմ՝ էստարիԶատիկըերևիչի էլ գա»: Հիմա իմ գործն է. ոչ մի բան էլ չի լինում։
«Պիտի խաբես, «քցես», խուլիգանություն անես, այլասերված լինես, որ առաջ գնաս»
«Օֆշորային սկանդալի» զոհ դարձած գործարար Փայլակ Հայրապետյանը խիստ հիասթափված է երկրում առկա իրավիճակից։
–Եթե իմ երեխայի, ծնողների գերեզմանը չլիներ, ես էլ կգնայի երկրից։ Մնայի՝ ի՞նչ անեի։ Անիմաստ է մնալը. աշխատող մարդն այստեղ չի կարող. պիտի խաբես, «քցես», խուլիգանություն անես, այլասերված լինես, որ առաջ գնաս։ Իրանց քավորները, սանիկները, բարեկամները կմնան, հերիք է, էլի,– «7օր»–ի հետ զրույցում ասել է Փ. Հայրապետյանը։
Որպես իր խոսքերի վառ ապացույց՝ նա բերում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակը, ով, չնայած բազմաթիվ աղմկահարույց պատմություններին, ԱՄՆ–ում ՀՀ դեսպան նշանակվեց.
–Է՛լ կաուչուկ, է՛լ քիմկոմբինատ, է՛լ զուգարաններ, է՛լ մեր փողերը, է՛լ օֆշորում հաշիվներ բացելը, է՛լ չգիտեմ՝ ինչ, ու պաշտոնը բարձրացրին։ Պիտի շատ մեծ չափերով գողանաս, որ պաշտոն տան։
Փ. Հայրապետյանը շարունակում է առերեսում պահանջել ինչպես Տիգրան Սարգսյանի, այնպես էլ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ, բայց նաև հույս չունի, որ նրանց պատասխանատվության կենթարկեն։
–էդ ո՞ր մեկն է իր գողացածը բերել տվել, որ։ Ոչ մի բան մեր երկրում լինել չի կարող. մեզ ո՞վ է շան տեղ դնում, ասում են՝ թող շան պես հաչան, էլի,–ավելացրել է նա։
Իրեն ունեզրկելու գործի բացահայտումն էլ Փ. Հայրապետյանը համեմատում է Զատկի օրը չիմացող տերտերի հետ, ով Բարեկենդանից հետո հաշվում էր 49 լոբի և դնում գրպանը.
–Մինչև Զատիկ ամեն օր մի լոբի էր հանում գրպանից, մի օր էլ երեխեքը որոշում են չար կատակ խաղալ գլխին, տերտերի գրպանի լոբիներն ավելացնում են։ Դրանից հետո երբ տերտերին հարցնում էին՝ Զատկին քանի՞ օր է մնացել, ախ քաշելով ասում էր. «Գրպանիս լոբուն որ նայում եմ՝ էս տարի Զատիկը երևի չի էլ գա»: Հիմա իմ գործն է. ոչ մի բան էլ չի լինում։
7or.am