Աշխարհ

18.09.2014 12:14


ԱՄՆ–ը մտադիր է զինել Սիրիայի ընդդիմությանն «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար

ԱՄՆ–ը մտադիր է զինել Սիրիայի ընդդիմությանն «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի հավանություն է տվել բանաձևին, որը թույլատրում է Միացյալ Նահանգներին զինել չափավոր ընդդիմության՝ «Սիրիական ազատ բանակի» անդամներին և պատրաստել նրանց «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի։ Խոսքը մատակարարումների և մարզական ծրագրերի մասին է սիրիական ընդդիմության շրջանում։ Այդ նախաձեռնության հեղինակն է հանրապետականների պալատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի նախագահ Հովարդ Մաքքեոնը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը