Զոյա Թադևոսյան. «Եթե չկա Րաֆֆի Հովհաննիսյանը, չկա նաև «Ժառանգությունը»»
-Այդ վարչության անդամների և պատգամավորների ելույթներից հասկանում ես, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս իրենց կողքին է. նրանք չեն ասում ճշմարտությունը, որովհետև լավ գիտեն, որ ինչքան էլ կայացավ կամ չկայացավ «Ժառանգությունը», մեր շարքային կուսակցականների համար «Ժառանգություն»-ը Րաֆֆի Հովհաննիսյանն է, և եթե չկա Րաֆֆի Հովհաննիսյանը, չկա նաև «Ժառանգությունը», ու ես ամոթ եմ համարում, որ այսօր այդ մարդիկ դեռևս գործում են «Ժառանգության» լոգոյի տակ,-«Դուպլեքս» մամուլի ակումբում ասել է «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Զոյա Թադևոսյանը։
Նրա խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ ամեն ինչ թողնում է, և ով ինչպես կամենա, այդպես էլ կարող է վարվել։
-Սա նշանակում է՝ նա ասում է՝ փլուզում եք՝ փլուզեք, վերականգնում եք՝ վերականգնեք. ձեր խղճի վրա եմ թողնում,-ասել է նա։
Այն հարցին, թե արդյոք դա նորմա՞լ է, և ո՞ւր է Րաֆֆի Հովհաննիսյանը, Զոյա Թադևոսյանը պատասխանել է, որ իրեն իրավունք չի վերապահում գործընթացը գնահատել նորմալ կամ աննորմալ։
-Ես ուղղակի հասկանում եմ Րաֆֆի Հովվանիսյանի հոգեկան ծանր ապրումները, որ նա ունեցել է՝ սկսած համագումարում կեղծիքներից, վերջացրած այս բոլոր դեպքերով։ Եթե ես լիդեր լինեի, ձեռքս կխփեի սեղանին և հենց առաջին օրը կասեի՝ Արմե՛ն Մարտիրոսյան, տո՛ւր հրաժարական և հեռացի՛ր. դրանով իմ կուսակցությունն ավելի ամրակուռ կլիներ,-հավելել է նա։

7or.am