Լրահոս

18.09.2014 11:55


Մեքսիկայում առաջարկել են կրկնակի կրճատել նախագահի և կառավարության անդամների աշխատավարձերը

Մեքսիկայում առաջարկել են կրկնակի կրճատել նախագահի և կառավարության անդամների աշխատավարձերը

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյի Նիետոյի և կառավարության անդամների աշխատավարձերը կրկնակի կրճատելու նախաձեռնությամբ են հանդես եկել հանրապետության մի խումբ սենատորներ։ Ինչպես նշել են նախաձեռնող խմբի սենատորները, աշխատավարձերի կրճատման շնորհիվ հնարավոր կլինի տարեկան 20 մլրդ պեսո (1.5 մլրդ դոլար) տնտեսել։ Այդ միջոցները կարելի կլինի օգտագործել երկրում սոցիալական և պարենային ծրագեր իրականացնելու համար։

Նախաձեռնության հեղինակ 43 սենատորները, որոնց թվում են բացառապես ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, հույս ունեն ստանալ 33% պատգամավորների աջակցությունը Կոնգրեսի երկու պալատներից որևէ մեկից։ Այն ժամանակ տվյալ հարցով հանրաքվե կանցկացվի։

Համաձայն Մեքսիկայի կառավարության գործունեության արդյունքների մասին զեկույցի՝ գործադիր իշխանության ծախսերն ավելացել են 14%–ով այն բանից հետո, երբ իր պարտականություններին անցավ նախագահ Էնրիկե Պենյի Նիետոն 2012 թվականին։ Սակայն պետք է նշել, որ Նիետոյի ամսական եկամուտները զգալիորեն զիջում են նրանից առաջ եղած ղեկավարների եկամուտներին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը