Աշխարհ

18.09.2014 11:04


Շոտլանդիայում մեկնարկել է անկախության հանրաքվեն

Շոտլանդիայում մեկնարկել է անկախության հանրաքվեն

Այսօր մեկնարկել է Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման հանրաքվեն։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել է ռեկորդային՝ 4.3 մլն մարդ առկա 5.3 մլն բնակչությունից։ Հարցը, որին պետք է պատասխան տրվի, հետևյալ ձևակերպումն է ստացել. «Պե՞տք է արդյոք՝ Շոտլանդիան անկախ երկիր լինի»։

Ավելի քան 2.6 հազար ընտրատեղամաս կբացվի քվեարկության համար տեղական ժամանակով 7։00 –ին (10:00)։ Հնարավոր ռեկորդային մասնակցության համար արհմիությունները դիմել են գործատուներին՝ խնդրելով ավելի ճկուն մոտենալ աշխատակիցների ժամանակացույցին, որպեսզի ընտրատեղամասերում կուտակումներ չգոյանան։ Ընտրատեղամասերը կփակվեն ուրբաթ՝ 22։00–ին (01:00, ուրբաթ), որից անմիջապես հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը։

Ձայների հաշվիչ շտաբի պետ Մերի Փիթքեյթլը հավաստիացրել է, որ «բոլորը կկարողանան քվեարկել»։ Շոտլանդացիների կամարտահայտման վերջնական արդյունքները կհայտարարվեն ուրբաթ առավոտյան «Ռոյալ Հայլենդ» կենտրոնում՝ Ինգլիսթոունում, որը գտնվում է Էդինբուրգից արևմուտք։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը